Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը:   Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:

Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ Բաքվում

Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը: 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:

Վերջինիս խոսքով՝  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:

«Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում»,- հավելել է նա։


 

Add new comment