
Պուտինը պահանջել է, որ ռազմակայանները, զինանոցները և օդանավակայանները նախապես պատրաստվեն նոր սպառազինության համակարգերի համար, որպեսզի դրանք չտեղակայվեն «բաց դաշտում»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ ռազմակայանները, զինանոցները և օդանավակայանները նախապես պատրաստվեն նոր սպառազինության համակարգերի համար, որպեսզի դրանք չտեղակայվեն «բաց դաշտում»:
ՌԴ նախագահը հավելել է, որ այդ նպատակների համար ֆինանսավորումը պետք է ապահովվի համապատասխան պետական ծրագրում։
«Երբ ղեկավարները գալիս են, իհարկե, ոչ լավ կյանքի պատճառով, և խնդրում, որ այդ ծախսերը փոխանցեն այլ, թվացյալ ավելի կարևոր կետերի: Բայց դա ինչի՞ է բերում: Բերում է նրան, որ ի հայտ է գալիս սպառազինության նոր համակարգ, այնուհետև դրանք հայտնվում են բաց դաշտում և դրա համար պահանջում են ավելի արագ արդիականացում և լրացուցիչ ծախսեր»,- ասել է Պուտինը սպառազինության նոր պետական ծրագրին նվիրված հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի հատուկ ծառայությունները հարձակում էին կազմակերպել ռուսական ավիաբազաների վրա, որտեղ ռազմավարական կործանիչները գտնվում էին բաց տեղանքում։ Հարձակման հետևանքով Ռուսաստանը մեծ վնասներ էր կրել:
Ավելացնել նոր մեկնաբանություն