Ռազմական խորամանկություններ. Ուիլյամ Վաշինգտոնի թնդանոթը
1780 թվականի դեկտեմբերին գնդապետ Ուիլյամ Վաշինգտոնը և նրա ղեկավարությամբ մոտ 80 հեծելազորներ շրջապատեցին իրենց թվաքանակով գերազանցող թշնամուն:
Լոյալիստներն իրենց գնդապետի հետ ապաստան գտան «ամրոցում», որն իրականում ոչ այլ ինչ էր, քան խրամատով ամրացված ամբար։
Վաշինգտոնի հեծելազորները ապարդյուն կերպով կրակում էին ամբար-ամրոցի վրա, և քիչ էր մնում՝ լոյալիստները զգային իրենց գերազանցությունը, երբ նրանց առջև հայտնվեց ինքը՝ Ուիլյամ Վաշինգտոնը: Նա հայտնվեց հսկայական թնդանոթով և առաջարկեց հանձնվել՝ սպառնալով ոչնչացնել նրանց ամբողջ «ամրությունը»։
Այլ ելք չտեսնելով ՝լոյալիստները հանձնվեցին։ Եվ միայն լիակատար զինաթափումից հետո հայտնաբերեցին վիրավորական խաբեությունը: Թնդանոթի փոխարեն (որը Վաշինգտոնը չուներ) նրանք տեսան ընդամենը անիվների վրա ներկված գերան, որը հեռվից նրանց հռելի զենք էր թվում։ Այս փայտե կեղծիքը ստացել է «քվակերյան թնդանոթ»անվանումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն