Դետք

Ռազմական խորամանկություններ. Ուիլյամ Վաշինգտոնի թնդանոթը

Պատմություն՝ ամերիկյան հեղափոխությունից

1780 թվականի դեկտեմբերին գնդապետ Ուիլյամ Վաշինգտոնը և նրա ղեկավարությամբ մոտ 80 հեծելազորներ շրջապատեցին իրենց թվաքանակով գերազանցող թշնամուն:

Լոյալիստներն իրենց գնդապետի հետ ապաստան գտան «ամրոցում», որն իրականում ոչ այլ ինչ էր, քան խրամատով ամրացված ամբար։

Վաշինգտոնի հեծելազորները ապարդյուն կերպով կրակում էին ամբար-ամրոցի վրա, և քիչ էր մնում՝ լոյալիստները  զգային իրենց գերազանցությունը, երբ նրանց առջև հայտնվեց ինքը՝ Ուիլյամ Վաշինգտոնը: Նա հայտնվեց հսկայական թնդանոթով և առաջարկեց հանձնվել՝ սպառնալով ոչնչացնել նրանց ամբողջ «ամրությունը»։

Այլ ելք չտեսնելով ՝լոյալիստները հանձնվեցին։ Եվ միայն լիակատար զինաթափումից հետո հայտնաբերեցին վիրավորական խաբեությունը: Թնդանոթի փոխարեն (որը Վաշինգտոնը չուներ) նրանք տեսան ընդամենը անիվների վրա ներկված գերան, որը հեռվից նրանց հռելի զենք էր թվում։  Այս փայտե կեղծիքը ստացել է «քվակերյան թնդանոթ»անվանումը։ 

 

 

Add new comment