
ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը՝ 205-ի դիմաց» ձևաչափով
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում. երկու երկիր է վերադարձել 205-ական զինծառայող, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
Գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատիկի զինադադարի օրը։ Այն ժամանակ Ռուսաստան էր վերադարձվել 246, Ուկրաինա՝ 246 զինծառայող։
Ավելացնել նոր մեկնաբանություն