«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ․ Ռուսաստանի ԱԳՆ
«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը կամենա իրագործել, կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ շարունակ, եթե ոչ մեկ դար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Միևնույն ժամանակ, այդպես Հայաստանը կապահովի էլեկտրաէներգիայի էժան սակագներ վերջնական սպառողի համար, ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի երկրի արդյունաբերության աճը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է և միշտ կարող է Հայաստանին ներկայացնել իր զարգացումներն ու փորձն այնպիսի կենսական ոլորտում, ինչպիսին է էներգետիկան։
Ավելացնել նոր մեկնաբանություն