Submitted by H.Aslanyan on
Ռուբեն

Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման

«Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտել են, ազատությունից՝ զրկել։ Բայց նրա ոգին բանտարկել չեն կարող։ Նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա խիզախությունն ու համոզմունքները»,- այս մասին ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «IMAGINE կազմակերպության համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը՝ խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին:

Ստորև ներկայացնում ենք Փոլ Փոլմանի խոսքի թարգմանությունը (տեսանյութը հասանելի է այստեղ).

«Այսօր մենք խոսում ենք մի մարդու մասին, որի բացակայությունը զգացվում է այս սրահի յուրաքանչյուր անկյունում, բայց որի ներկայությունը միաժամանակ զգում ենք պատերից ու սահմաններից անդին։ Մենք խոսում ենք մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի մասին։ Բոլորս գիտենք, որ Ռուբենն անարդարացիորեն և անօրինական կերպով կալանավորված է Ադրբեջանում։

Արժեքները, որոնք նա դավանում է, այսօր, հենց այստեղ, խոսում են մեզնից յուրաքանչյուրի միջոցով։ Ռուբենին ճանաչելով՝ ճանաչում ենք բարոյական բացառիկ մի պարզություն, ճանաչում ենք մի մարդու, որը կառուցել է այնտեղ, որտեղ ուրիշները կասկածել են, որը տեսել է հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները տեսել են ռիսկեր։ Նա ստեղծել է հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք պետք է որ չլինեին, հիմնել է դպրոցներ մյուսների համար անհեռանկարային վայրերում, և կառուցել վստահության կամուրջներ բաժանարար գծերի վրա, որոնք շատերը համարում էին անհաղթահարելի։ Նա տեսնում էր մարդկանց ու վայրեր, որոնց աշխարհն անտեսել էր: «Ավրորան» ծնվել է այդ նույն տեսլականից, ըստ որի երախտագիտությունը ոչ թե զգացմունք է, այլ պատասխանատվություն, որ կարեկցանքը ոչինչ չի նշանակում, եթե այն մեզ չի մղում գործողությունների։ «Ավրորա» մրցանակի միջոցով Ռուբենն օգնել է պատվել նրանց, ովքեր ամեն ինչ վտանգել են հանուն ուրիշների արժանապատիվ կյանքի։

Մեր ժամանակների մեծագույն անարդարություններից է, որ մարդկային ազատության համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատությունից։ Սա հիշեցում է այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել արդարությունը, և որքան կարևոր է բարձրաձայնել անարդարության մասին։ Ռուբենի բանտարկությունը զուտ անձնական անարդարություն չէ։

Սա վիրավորանք է այն արժեքների նկատմամբ, որոնց հարգանքի տուրք ենք մատուցում այսօր այստեղ։ Արդարություն, խիզախություն, մարդկայնություն և հույս։ Նա մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը, և որ բարոյական խիզախությունը հաճախ ունենում է ծանր գին։

Ահա, թե ինչու ենք մենք «Ավրորա» մրցանակով պատվում այդպիսի խիզախություն ցուցաբերողներին, և թե ինչու է դա այդքան կարևոր։ Որովհետև նրանց պատմություններն աշխարհին պատմելով՝ մենք պաշտպանում ենք մեզ միավորող սկզբունքները և վերահաստատում, որ նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մարդկայնության լույսն ի զորու է ճառագել։

Պատմությունը մեզ ասում է, որ արդարության աղեղը թեքվում է միայն այն ժամանակ, երբ բավարար թվով մարդիկ պատրաստ են կրել դրա ծանրությունը։ Այսօր երեկոյան դրա ծանրությունը կրողների թվում են նրա կինը՝ Վերոնիկան, և նրա չորս զավակները, որոնք մեր սրտերում և աղոթքներում են: Եկե՛ք պատվենք Ռուբենին ոչ միայն խոսքով, այլև արդարության մեր ընդհանուր պահանջով։ Վերջերս բոլորս ոգևորվել էինք՝ լսելով, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Սպիտակ տանը փաստացի խոստացել վարչապետ Փաշինյանին Բաքվից վերադարձնել քրիստոնյա հայ գերիներին: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք՝ փորձելով այնպես անել, որ այդ խոստումն իրականություն դառնա հնարավորինս արագ։ Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք:

Եկե՛ք ցույց տանք, որ համերաշխությունը պարզապես կարգախոս չէ, որ այն ընտրություն է, որն արվում է նորից ու նորից ու հատկապես՝ ամենադժվար պահերին։ Ռուբենը մի անգամ ասել է, որ երախտագիտությունը կամուրջ է ցավի և նպատակի միջև: Այսօր երեկոյան ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին անցնել այդ կամրջով։

Եվ մինչև նա ազատ չարձակվի, մենք չենք հանգստանա»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց