Submitted by H.Aslanyan on
Ռեշտ

Ռուսաստանը և Իրանն ապրիլի 1-ից կսկսեն Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը

Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի գործնական իրականացումը՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շրջանակում, կսկսվի 2026 թվականի ապրիլի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը՝ Ռուսաստանի և Իրանի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Էներգետիկայի նախարարի խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճելի հարցերը, որոնք խանգարում էին նախագծի գործարկմանը:

«Հյուսիս-Հարավ միջանցքը ոչ միայն էներգետիկ, այլև տրանսպորտային միջանցք է: Դրա հետ է կապված Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցումը: Մենք գործնականում մշակել ենք նախկինում առկա բոլոր հարցերը, ներառյալ հողերի գրանցումը և արտոնությունների ստացումը, –  ասել է Ցիվիլյովը: – Մենք այսօր ասացինք, որ ապրիլի 1-ին Ռուսաստանում տրանսպորտային շաբաթվա ընթացքում կլինի վերջնական համաձայնություն այս նախագծի իրականացումը սկսելու վերաբերյալ»:

Նախարարը բարձր է գնահատել պրոֆիլային մասնագետների աշխատանքը, որոնք մասնակցել են շինարարության նախապատրաստմանը:

2023 թվականին Ռուսաստանը և Իրանը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում կնքել են համաձայնագիր՝ Իրանի և Ադրբեջանի միջև ճանապարհի Ռեշտ-Աստարա 160-կիլոմետրանոց հատվածի համատեղ կառուցման մասին, որը կապահովի միջանցիկ երթևեկություն դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 միլիարդ եվրո։ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, կառուցումն, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել