
Ռուսաստանը նոր հարձակումներ է նախապատրաստում Ուկրաինայի դեմ. Զելենսկի
Ռուսական զորքերը նոր հարձակումներ են նախապատրաստում Ուկրաինայում՝ հնարավորինս շատ տարածքներ գրավելու նպատակով։ Գործընկեր երկրների հետախուզական գործակալությունները նույնպես տեսնում են Ռուսաստանի ծրագրերը, և կարևոր է, որ նրանք այդ մասին զեկուցեն «վերևներին»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք haskanowm ենք տեղեկություններից, որ ստանում է հետախուզությունը, և բաց տվյալներից, որ Պուտինն ու նրա շրջապատը չեն ծրագրում ավարտել պատերազմը, հիմա ոչ մի հաստատում չկա, որ նրանք լրջորեն քննարկում են խաղաղության տարբերակը և լրջորեն քննարկում են դիվանագիտությունը։ Ընդհակառակը, կան բազմաթիվ ապացույցներ, որ նրանք պատրաստվում են նոր հարձակողական գործողությունների»,-նշել է նա։
Նրա խոսքով, դա Ռուսաստանի կողմից բացահայտ արհամարհանք է աշխարհում բոլորի նկատմամբ, ովքեր ձգտում են խաղաղության և փորձում են արդյունավետ դարձնել դիվանագիտությունը։
«Վստահ եմ, որ մեր գործընկերների հետախուզական ծառայությունները նույնպես ունեն նման տեղեկություններ, նրանք նույնպես տեսնում են նման փաստեր, և կարևոր է, որ նրանք աչք չփակեն և զեկուցեն բարձրագույն օղակներին։ Միակ բանը, որ հիմա անհրաժեշտ է, բացարձակապես ազնիվ եզրակացություններ են և համապատասխան համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ ռուսական հարվածները ամեն գիշեր դառնում են ավելի հանդուգն ու մասշտաբային։
«Ավելի քան 900 հարվածային անօդաչու թռչող սարք երեք օրում Ուկրաինայի դեմ, գումարած բալիստիկ, թևավոր հրթիռներ, դա ռազմական իմաստ չունի, բայց սա ակնհայտ քաղաքական ընտրություն է՝ Պուտինի ընտրությունը, Ռուսաստանի ընտրությունը՝ շարունակել պայքարը և կյանքեր ոչնչացնել»,- հավելել է Զելենսկին։
Ավելացնել նոր մեկնաբանություն