Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակմանը
ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը: Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ նշելով դիվանագիտական աղբյուրները:
Ավելին, ինչպես նշում է ԱՊԱ-ն, այդ գործընթացում առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, և կողմերը համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել: Սակայն Ռուսաստանը առաջին պլան մղեց Հնդկաստանին՝ մնալով ստվերում։
Ավելացնել նոր մեկնաբանություն