
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով
Ստամբուլում ավարտված Ուկրաինայի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են բանտարկյալների լայնածավալ փոխանակում իրականացնել 1,000 հոգի՝ 1,000 հոգու դիմաց։
«Քիչ առաջ ավարտվեցին ուղիղ բանակցությունները ուկրաինական կողմի հետ, որոնք կազմակերպվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Առաջիկա օրերին տեղի կունենա գերիների լայնածավալ փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմաց»,- ասաց նա։
Մեդինսկին նշել է, որ ռուսական պատվիրակությունը ընդհանուր առմամբ գոհ է հանդիպման արդյունքներից և պատրաստ է շարունակել շփումները։
Ավելացնել նոր մեկնաբանություն