Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող բանաձև
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և արցախցիների վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Սենատորներ Գարի Փեթերսի և Բիլ Քեսիդիի ներկայացրած բանաձևի նախագիծը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանել, պահանջում է ազատ արձակել հայ գերիներին, ԱՄՆ-ին հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն