Շուրջ 300.000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի համար պայմաններ ստեղծվեն. Ալիև
Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի հարցազրույցի առանցքային կետերը.
- Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել:
- Հայաստանը «չի դիմանա» Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «չեն օգնի» Երևանին:
- Արևմուտքի կողմից Հայաստանին զինելու պատճառով Ադրբեջանը ստիպված է ընդունել ռեկորդային՝ 5 միլիարդ դոլարի ռազմական բյուջե։
- Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից. «2 ամիս առաջվա տվյալներով՝ այնտեղ մոտ 20 մարդ է մնացել։ Ովքեր մնացել են, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Սոցապնախարարությունից, ստանում են բուժում, ապահովվում են սննդով, կյանքն այնտեղ լիովին ապահով է»:
- Շուրջ 300.000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն. «Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու գործընթացը»:
- Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն