fd

Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պաշտոնապես հաստատել է՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար վերացրել է ATACMS բալիստիկ հրթիռների օգտագործման սահմանափակումները։​​​​​​​ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»​​​​​​​-ը։

«Հենց հիմա նրանք հնարավորություն ունեն օգտագործելու ATACMS հրթիռներ՝ հրատապ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության համար: Եվ հիմա դա տեղի է ունենում Կուրսկի և Կուրսկի շրջանի մոտ»,- ասել է Քիրբին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների օգտագործման։ Այս հայտարարություններին, սակայն, պաշտոնական, հրապարակային հաստատում չէր եղել։

Կրեմլը հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինությամբ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների խոցման սահմանափակումները վերացնելով՝ Վաշինգտոնը սրում է պատերազմը Ուկրաինայում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ
detq
Իրանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավերով
fd
Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին
detq
Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել