detq

​​​​​​​Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ թե արդյոք ԱՄՆ-ն մտածո՞ւմ է Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին, թե՞ ոչ։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Foxnews»-ը:

«Դե, ես չեմ կարող Ձեզ դա ասել: Ես նկատի ունեմ, որ դա հիանալի հարց է, բայց ինչպե՞ս կարող եմ ասել, թե արդյոք ես պատրաստվո՞ւմ եմ կանխարգելիչ հարվածներ հասցնել: Ինչո՞ւ պետք է ասեմ սա»,- լրագրողի հարցին այսպես է պատասխանել Թրամփը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ես ասեի՝ այո, կամ ոչ։ Դուք կասեք. «Տարօրինակ է, որ նա այդպես պատասխանեց»: Պատրաստվո՞ւմ եմ կանխարգելիչ հարվածներ հասցնել Իրանին: Սա լո՞ւրջ հարց է։ Ինչպե՞ս կարող եմ պատասխանել նման հարցին»,- շարունակել է նա:

Այնուհետև լրագրողը հարցրել է, թե Թրամփը կաջակցի՞ Իսրայելի հավանական հարվածին Իրանի նկատմամբ:

«Ինչպե՞ս կարող եմ ձեզ ասել դա հիմա: Այդ մասին չի խոսվում, քանի դեռ դա տեղի չի ունեցել: Ես Ձեզ վիրավորելու նպատակ չունեմ, պարզապես կարծում եմ, որ սա այն հարցը չի, որին ես երբևէ կպատասխանեմ»,- ի պատասխան՝ ասել է Թրամփը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակաիրանական պատժամիջոցները՝ չեղարկվեն
դետք
Առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի․ Բլինքեն
detq
Սիրիայում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսումը կարևոր տեղ է գրավում Թեհրանի օրակարգում․ Իրանի ԱԳՆ
9
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ
դետք
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իրանում թեստավորում են «Qaher» անտեսանելի կործանիչի նոր տարբերակը
detq
​​​​​​​Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց
detq
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
detq
Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ
detq
Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ․ Հաքան Ֆիդան
detq
Սիրիայում կարող է «կառավարման թուրքական մոդելը» ներդրվել․ թուրքական ԶԼՄ