Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ թե արդյոք ԱՄՆ-ն մտածո՞ւմ է Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին, թե՞ ոչ։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Foxnews»-ը:
«Դե, ես չեմ կարող Ձեզ դա ասել: Ես նկատի ունեմ, որ դա հիանալի հարց է, բայց ինչպե՞ս կարող եմ ասել, թե արդյոք ես պատրաստվո՞ւմ եմ կանխարգելիչ հարվածներ հասցնել: Ինչո՞ւ պետք է ասեմ սա»,- լրագրողի հարցին այսպես է պատասխանել Թրամփը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ես ասեի՝ այո, կամ ոչ։ Դուք կասեք. «Տարօրինակ է, որ նա այդպես պատասխանեց»: Պատրաստվո՞ւմ եմ կանխարգելիչ հարվածներ հասցնել Իրանին: Սա լո՞ւրջ հարց է։ Ինչպե՞ս կարող եմ պատասխանել նման հարցին»,- շարունակել է նա:
Այնուհետև լրագրողը հարցրել է, թե Թրամփը կաջակցի՞ Իսրայելի հավանական հարվածին Իրանի նկատմամբ:
«Ինչպե՞ս կարող եմ ձեզ ասել դա հիմա: Այդ մասին չի խոսվում, քանի դեռ դա տեղի չի ունեցել: Ես Ձեզ վիրավորելու նպատակ չունեմ, պարզապես կարծում եմ, որ սա այն հարցը չի, որին ես երբևէ կպատասխանեմ»,- ի պատասխան՝ ասել է Թրամփը։
Add new comment