Submitted by H.Aslanyan on
Թրամփ

TRIPP-ը կվերաձևավորի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը. ԱՄՆ Ատլանտյան խորհրդի հոդվածը

ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակվել է Խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու դ’Անիերի և «Թուրան» հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթայնի հեղինակած հոդվածը, որում մանրամասն ներկայացվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (TRIPP), դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտները և իրականացման հնարավոր ռիսկերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակներն իրենց «Ինչպե՞ս կարող է Թրամփի հաղթանակը նպաստել ԱՄՆ շահերի առաջմղմանը Հարավային Կովկասում» վերանգիրը կրող հոդվածում մատնանշում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը, ստորագրելով TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագիրը, պաշտպանել են դրա ամենազգայուն մասը՝ ԱՄՆ-ն զսպող գործոն դարձնելով։

«Հայաստանի հարավով անցնող 27 մղոնանոց ցամաքային հատվածը պատրաստ է վերաձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը: Հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման մանրամասների մասին: ԱՄՆ-ի միջնորդությամբ կառուցված այս միջանցքը, որը խոստանում է լինել Եվրոպայի և Ասիայի միջև կենսականորեն կարևոր կապող օղակ, կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության ամենատպավորիչ նվաճումներից մեկը»,-նշել են հոդվածի հեղինակները:

Հեղինակներն իրենց հոդվածում կարծիք են հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ապագան կապել է TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագրի հետ, ինչը նաև կարող է Հայաստանին թույլ տալ իրական անկախություն ձեռք բերել։

«Հասկանալով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ռուսական լծակները վերացնելու և, հետևաբար, իրական անկախություն ձեռք բերելու միակ ճանապարհն է, Հայաստանի վարչապետը իր քաղաքական ապագան կապեց նման համաձայնագրի հետ: ԱՄՆ-ն միակ տերությունն է, որը կարող է Հայաստանին առաջարկել իրական ազատագրում ռուսական գերիշխանությունից: ԱՄՆ-ի հովանու ներքո խաղաղության բանակցություններ վարելով և ընդգծելով ԱՄՆ շահերը TRIPP-ում՝ Փաշինյանն ու Ալիևը պաշտպանեցին համաձայնագրի ամենազգայուն մասը՝ ԱՄՆ-ն զսպող գործոն դարձնելով»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրները նկատել են, որ այս քայլերը տեղի են ունենում Հայաստանի համար կարևորագույն ժամանակներում՝ նկատի ունենալով 2026 թվականի հունիսին Հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրությունները։

«2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ Փաշինյանը պետք է ցույց տա, որ խաղաղության և Արևմուտքի հետ կապեր ստեղծելու իր ջանքերը հաջողությամբ են պսակվել»,-գրել են հեղինակները։

Հոդվածում միաժամանակ ներկայացվել է, որ Ռուսաստանն այս ընտրություններից առաջ տեղեկատվական միջոցներով և կեղծ լուրերով սկսել է քայլեր անել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ կանխատեսելով, որ Մոսկվան կընդլայնի այս ջանքերն ընտրություններից առաջ։

Հոդվածի հեղինակները նաև մանրամասն անդրադարձ են կատարել հունվարի 13-ին Վաշինգտոնում ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչմանն ուղղված հայտարարության ստորագրման կարևորությանն ու նշանակությանը՝ կարծիք հայտնելով, որ դրա իրականացումը բխում է և՛ Երևանի, և՛ Վաշինգտոնի շահերից։

«Այս համաձայնությունը պետք է օգտակար լինի երկու կողմերի համար էլ։ Սպիտակ տունը կարող է վստահեցնել ամերիկացիներին, որ նրանք տնտեսական օգուտներ են ստանում Հարավային Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունից և նոր հնարավորություններ են բացում ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը կարող է համաձայնությունը ներկայացնել որպես ենթակառուցվածքներում բարձրորակ արևմտյան ներդրումներ ներգրավելու միջոց, ինչը նա ձգտում էր իր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, որը կարող է օգնել Հայաստանին դիրքավորվել որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց՝ միաժամանակ պահպանելով վերահսկողությունը հայկական տարածքի նկատմամբ»,-մանրամասնել են հոդվածի հեղինակները։

Հոդվածում նաև նշվում է, որ TRIPP նախագիծը կարող է անուղղակի օգուտներ բերել ոչ միայն ՀՀ-ին և ԱՄՆ-ին, այլև ամբողջ Կասպյան տարածաշրջանին․ «ԱՄՆ կառավարությունը մասնավոր կերպով աջակցում է Միջին միջանցքին՝ բազմամոդալ առևտրային երթուղի, որը Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիայի և Եվրոպայի հետ Կասպից ծովի և Ադրբեջանի ու Վրաստանի ենթակառուցվածքային հանգույցների միջոցով: Վաշինգտոնը և նրա եվրոպացի գործընկերները Միջին միջանցքը դիտարկում են որպես Ասիայի հետ ցամաքային առևտրում Ռուսաստանը շրջանցելու միջոց՝ ներառյալ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի հնարավոր արտահանումը: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները բարգավաճման են ձգտում համաշխարհային շուկաների հետ ավելի լավ ինտեգրման միջոցով: TRIPP-ը Կովկասով մեկ այլ երթուղի է ապահովում՝ մեծացնելով տրանսպորտային համակարգերի հզորությունը, քանի որ Ադրբեջանն ու Ղազախստանը աշխատում են ընդլայնել նավահանգստային հզորությունները՝ առևտրային պահանջարկը բավարարելու համար։ TRIPP նախագծի հաջող իրականացումը կնվազեցնի Կենտրոնական Ասիայից Եվրոպա և դրանից այն կողմ ապրանքների և կարևորագույն հումքի մատակարարման արժեքը և արագությունը»:

Հոդվածի հեղինակները շեշտել են, որ այս համաձայնագրի և նախագծի իրագործման դեպքում ինչպես Հայաստանն, այնպես էլ Ադրբեջանը կարող են իրենց ինքնիշխանության իրացման և երկու երկրների ժողովուրդների շահերից բխող քաղաքականություն իրականացնելու գործողությունների ազատություն ստանալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել