ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող հեռահար հրթիռային կայանքներին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանում գտնվող հրթիռային շարժիչների արտադրամասին և հեռահար հրթիռների արձակման կայանքներին։ Այս մասին հաղորդվում է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում։
Նշվում է, որ բալիստիկ հրթիռները պատրաստ են եղել Իսրայելի ուղղությամբ արձակմանը։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Իրանը հիպերձայնային հրթիռներով հարվածել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաբազաներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն