Վարշավայում կառավարական շենքերի վերևում ԱԹՍ է խոցվել․ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է Վարշավայում կառավարական շենքերի վերևում անօդաչու թռչող սարքի «չեզոքացման» մասին։
«Պետական անվտանգության ծառայությունը հենց նոր չեզոքացրել է անօդաչու թռչող սարք, որը գործում էր կառավարական շենքերի (Պարկովա փողոցում) և Բելվեդերի վերևում:
Ձերբակալվել են երկու բելառուս քաղաքացիներ: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները», - գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը իր H-ում:
Ավելացնել նոր մեկնաբանություն