Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Վաշինգտոնում վճռվելու է ՀՀ պետականության ապագան, սխալ որոշումը կարող է վերածվել սերունդների դատավճռի

Օգոստոսի 7-8-ին նախատեսված Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը ներկայացվում է որպես «խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության» նախաձեռնություն։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սակայն իրականում խոսքը ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ Հայաստանի համար ճակատագրական քաղաքական շրջադարձի մասին է։ Կուլիսային օրակարգի ամենակարևոր կետը, ըստ բոլոր նշանների, լինելու է Սյունիքի ճանապարհի հարցը։ Սա ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, բայց իր բովանդակությամբ այն կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ մարտահրավերը։ Անդրադառնանք ընդհանուր համատեքստին՝ վերլուծելով տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը

ԱՄՆ-ի նպատակները

Թրամփի անձնական օրակարգը՝ նախընտրական հաղթաթուղթ, Նոբելյան մրցանակի սևեռուն գաղափար, մեզ արդեն հայտնի է։ Բայց կա նաև խորքային աշխարհաքաղաքական խնդիր․

ԱՄՆ-ն ձգտում է դուրս մղել Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասից՝ ամրապնդելով սեփական ազդեցությունը տրանսպորտային և էներգետիկ միջանցքների միջոցով։

Սյունիքի ճանապարհը դառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ռազմավարության մաս՝ Իրանի մեկուսացման և Ռուսաստանի նկատմամբ ճնշման գործիք։

Ադրբեջանի և Թուրքիայի շահերը

Այս գործընթացի ամենամեծ շահառուները Բաքուն ու Անկարան են։

Նրանք ստանում են Թուրանական միջանցք՝ կապելով Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի ու Նախիջևանի միջոցով, ինչը իրականացնում է Էրդողանի բազմիցս հռչակած «Թուրքական աշխարհի ինտեգրման» ծրագիրը։

Ադրբեջանը ստանում է ռազմավարական կապուղի առանց որևէ փոխադարձ զիջման, որովհետև խոսքը լինելու է ոչ թե դասական ճանապարհի, այլ միջազգային երաշխիքներով հատուկ կարգավիճակ ունեցող ուղու մասին։

Հայաստանի անվտանգային ռիսկերը

Հայաստանի համար այս գործընթացում վտանգները միմյանց վրա են կուտակվում․

Սյունիքի ճանապարհի միջազգային վերահսկողության մոդելը (Արևմուտքի մոնիտորինգով) կարող է վերածվել դե ֆակտո «հատուկ կարգավիճակի», ինչն ապագայում հիմք կտա տարածքային վիճելիության։

Հայաստանը հայտնվում է գլոբալ շահերի բախման կիզակետում, ինչը նրան դարձնում է ոչ թե սուբյեկտ, այլ խաղի օբյեկտ։ Ցանկացած սրացում ԱՄՆ-ՌԴ-Իրան եռանկյունում առաջին հարվածը կլինի մեզ վրա։

Անվտանգային համակարգի կորուստ․ Ադրբեջանը, օգտվելով այս գործընթացից, կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա այլ ուղղություններով՝ նոր պահանջներով։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դուրս է մղվում գործընթացից

Խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի պահի, երբ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, փաստացի դուրս է մղվում գործընթացից։ Այդ փաստաթուղթը, ըստ էության, ենթադրում էր փոխադարձություն՝ Սյունիքով ճանապարհի դիմաց՝ Լաչինի միջանցք, նաև՝ Արցախի հայկականության պահպանման նվազագույն երաշխիքներ։ Իսկ այսօր Վաշինգտոնի սեղանին դրված մոդելը միակողմանի զիջում է՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման կամ անվտանգության մեխանիզմի։

Ներքաղաքական կոնտրաստը Հայաստանում

Փաշինյանը այս փաստաթուղթը կփորձի ներկայացնել որպես պատմական ձեռքբերում և դարձնել 2026-ի ընտրություններում վերարտադրվելու հիմնական հաղթաթուղթը։

Բայց մյուս կողմից, հասարակական բևեռացումը սրվելու է, քանի որ մեծամասնությունը չի ընկալի այսպիսի փոխզիջումները որպես անվտանգություն ապահովող քայլ։ Սա կարող է հանգեցնել խորը ներքին ճգնաժամի և քաղաքական ցնցումների, որոնք կթուլացնեն պետությունը՝ այն դարձնելով առավել խոցելի արտաքին ազդեցությունների հանդեպ։

Այսպիսով՝ Վաշինգտոնի հանդիպումը ոչ միայն բանակցություն է, այլև ստրատեգիական խաղի կենտրոն, որտեղ վճռվում է Հայաստանի պետականության ապագան։ Սխալ որոշումը կարող է վերածվել սերունդների դատավճռի»,- գրել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել