Submitted by G.Avetisyan on
sv

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են. մասնակցում է 18 կուսակցություն

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, որոնք առաջին անգամ անցկացվում են լրիվ համամասնական ընտրակարգով:

Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Եթե ոչ մի կուսակցության չհաջողվի ստանալ մանդատների մեծամասնությունը, անհրաժեշտ կլինի կոալիցիոն կառավարություն ստեղծել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առավոտյան արդեն  քվեարկել է. «Այս ընտրությունները հավասարեցվում են հանրաքվեին։  Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների, երկրի անցյալի և պայծառ ապագայի միջև»,- ասել է Կոբախիձեն։

Քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում գերակաշռում է այն կարծիքը, որ այս ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան Հարավային Կովկասում Ռուսաստան-ԱՄՆ/ԵՄ աշխարհաքաղաքական մրցակցության և ազդեցության գոտիների տիրապետման առումով:

Ավելացնել նոր մեկնաբանություն