Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք  ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք. Արարատ Միրզոյան

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN):  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

«Հարց. Ձեր այցը Չինաստան տեղի է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յիի հրավերով։ Կարո՞ղ եք կիսվել բանակցությունների հիմնական թեմաներով և արդյո՞ք արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։

Արարատ Միրզոյան. Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Պեկին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Վան Յիին հրավերի համար։ Սա լավ հնարավորություն էր ամփոփելու մինչ այժմ կատարված աշխատանքն, արձանագրելու ձեռքբերումները և ուրվագծելու հետագա համագործակցության ճանապարհը, որ պիտի միասին անցնենք։ Պետք է ընդգծեմ, որ քննարկվել են բավական կարևոր թեմաներ։

Արդեն ունենք շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում. ինչպես կարող ենք տեսնել, օրինակ, նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 միլիոնով։ Մենք նաև մեկնարկել ենք Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը։ Այսպիսով, գործարար շփումներն աճում են, առևտուրը, ժողովուրդների միջև կապերը, մշակութային հարաբերությունները զարգանում են, քաղաքական երկխոսությունը ևս ակտիվ է։ Եվ սա դեռ հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը չէ։ Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։ 

Սա կարող է դառնալ մեր հարաբերություններում նոր էջի սկիզբ, և լիահույս եմ, որ մոտակա ամիսներին կտեսնենք շոշափելի արդյունքներ։

Հարց. Իրան-Իսրայել վերջին հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Չինաստանն ակտիվորեն խթանում է խաղաղ բանակցությունները և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն։ Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի դերը միջազգային դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման գործում։ 

Արարատ Միրզոյան. Հայաստանն, Իրանին սահմանակից, հարևան պետություն է, և մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝  դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլև հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը սահմանակից պետություն է։ Մենք լրջորեն մտահոգված էինք, և այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։

Մենք շահագրգռվածենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև  մյուս տարածաշրջաններում և  ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։

Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել և հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք  կարգավորել մեր հարաբերությունները նաև մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։

Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք  ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը։ 

Հարց. Իրականում, ես գիտեմ, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը շատ առումներով համընկնում է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որը նպաստում է կապերի և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Այսպիսո՞վ ինչպես եք Դուք տեսնում այս երկու նախաձեռնությունների միջև սիներգիան։ 

Արարատ Միրզոյան. Ակնհայտ է, որ ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր որոնման մի մասը՝ միտված նոր կամ ավելի լավ կապեր ստեղծելուն։ Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ։ Հիմնականում գաղափարը Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ է, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան։

Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին՝ իրենց քաղաքացիների բարօրության և երջանկության ապահովմանը։ Այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է իր ամբողջական առևտրի աճը Չինաստանի հետ տարեցտարի։

Հարց. Այսպիսով, Ձեր կարծիքով, ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության՝ կանաչ զարգացման և թվային տնտեսության ուղղվածությունը կարող է նոր հնարավորություններ բերել երկու երկրներին։ 

Արարատ Միրզոյան. Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և կազմակերպության հիմնարար սկզբունքները, շատ կարևոր են Հայաստանի համար։ Եկեք հիշենք դրանցից որոշները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ուժի չկիրառում։

Սա լիովին այն է, ինչի վրա Հայաստանն այսօր կառուցում է իր արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով, այս սկզբունքները շատ կարևոր են մեզ համար։ Բայց նաև, որպես լրացում, մենք տեսնում ենք, որ մի շարք այլ օրակարգեր նույնպես առաջ են մղվում կազմակերպության շրջանակներում, Դուք նշեցիք դրանցից մի քանիսը՝ արհեստական բանականություն, թվային տնտեսություն, կանաչ անցում, կլիմայական խնդիրներ։

Այս թեմաներն էլ են կարևոր մեզ համար։ Եկեք հիշենք միայն մեկ փաստ, կարծում եմ՝ դա բավարար ցուցիչ է։ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի հիմնական մասերից մեկը, կասեի՝ ամենամեծ մասը, կանաչ տեխնոլոգիաներն են։

Ուստի նորից, որպես լրացում, երբ մենք մի փոքր ավելի լայն ենք խոսում կլիմայական խնդիրների մասին, կենսաբազմազանությունը, ապա կլիմայական խնդիրները նույնպես շատ կարևոր են Հայաստանի համար։ Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք հյուրընկալել կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և պատրաստվելով մեզ համար այս կարևոր իրադարձությանը՝ մենք նաև այս համատեքստում ենք ակնկալում Չինաստանի հետ համագործակցություն։ Ես սա ասում եմ՝ ցույց տալու, Հայաստանի Հանրապետության  հետաքրքրությունն այս կազմակերպության գործունեության և մեր համագործակցության ծավալման հարցում։

Ավելին, մենք որոշել ենք ընդլայնել, մեծացնել մեր մասնակցությունն այս կազմակերպությունում։ Ի դեպ, սա նաև  հայկական և չինական պատվիրակությունների միջև  քննարկումների, բանակցությունների թեմաներից մեկն էր։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝  ցանկությունը մեծացնել մեր դերն այս կազմակերպությունում։ Եվ հուսով ենք, որ մեր այս ձգտումները կողջունվեն անդամ պետությունների կողմից։ 

Հարց. Այս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը։ Տնտեսական համագործակցությունից բացի, մշակութային փոխանակումները ևս ընդլայնվել են։ Չինարենի աճող տարածումը Հայաստանում և Չինաստանում անցկացվող «Խաչատուրյան» միջազգային ջութակի մրցույթը երկուսն էլ ընդգծում են ժողովուրդների միջև կապերը։ Առաջ նայելով՝ ինչպիսի՞ սպասումներ ունեք ապագայի համար։  

Արարատ Միրզոյան. Անշուշտ։ Մշակութային փոխանակումները շատ կարևոր են ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և զարգացման համար։

Եվ պետք է գոհունակությամբ նշեմ, որ երկու հասարակություններում էլ կա աճող հետաքրքրություն․ Հայաստանում՝ չինարենի, չինական մշակույթի նկատմամբ, Չինաստանում՝ հայկական մշակույթի նկատմամբ։ Եթե նայենք պատմությանը, եթե մի փոքր խորանանք պատմության մեջ, կտեսնենք, որ չինական և հայկական քաղաքակրթությունների միջև միշտ էլ եղել է լավ փոխազդեցություն։

Միշտ էլ եղել են ամուր մշակութային կապեր։ Բայց, կարծում եմ, բոլորիս է ուրախացնում այն փաստը, որ այսօր այս հետաքրքրությունը Հայաստանում և Չինաստանում միայն աճում է։ Եվ կրկին կցանկանայի բերել մի օրինակ։

Հայաստանում կա դպրոց, որտեղ դասավանդում են չինարեն։ Եվ այնտեղ երկար հերթ է, ծնողները ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել այս դպրոցում ուսանելու։ Սա բավականին խոսուն օրինակ է, կարծում եմ։ Եվ նաև՝ «Խաչատուրյան» մրցույթի և հայկական երաժշտության տարածվածությունը Չինաստանում։ Սա պարզապես օրինակներ են՝ ընդհանուր միտումը ցույց տալու համար»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հիմա կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը»,- նշել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ. Զախարովան՝ ՌԴ-ից Արցախի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին
Մենք պետք է կանգնեցնենք Իրանի չար կայսրությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհում նավթի ամենամեծ արտադրողն է, ուստի երբ նավթի գները բարձրանում են, մենք շատ գումար ենք վաստակում։ Սակայն ինձ համար՝ որպես նախագահի, շատ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն ունի կանխել Իրանի չար կայսրության միջուկային զենքի ձեռքբերումը և կանխել Մերձավոր Արևելքի և, իհարկե, ամբողջ աշխարհի ոչնչացումը»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Ինձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ Թրամփ
Փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի ներսում մինչև 3,2 միլիոն մարդ է տեղահանվել, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, հաղորդում է Ռոյթերս-ը։  «Այս թիվը հավանաբար կշարունակի աճել, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են՝ նշանավորելով մարդասիրական կարիքների անհանգստացնող աճ», - ասվում է հայտարարության մեջ։
Հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի ներսում մինչև 3,2 միլիոն մարդ է տեղահանվել․ ՄԱԿ
Ռումինիան և Ուկրաինան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր։  Արտադրությունը նախատեսվում է տեղակայել Ռումինիայում։  Ավելին, կողմերը համաձայնել են համագործակցել էներգետիկայի ոլորտում և ստորագրել են երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։
Ռումինիան և Ուկրաինան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր
Ֆրանսիան օգնություն չի ցուցաբերի Իրանի դեմ իրականացվող հարձակողական գործողություններին, քանի որ Փարիզը չի սանկցիավորել այդ հակամարտությունը։ Այս մասին իսպանական El País թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին կից պատվիրակված նախարար Ալիս Ռյուֆոն։  Նախարարի պարզաբանմամբ՝ դաշնակիցները գործել են առանց Ֆրանսիայի հետ նախնական քննարկումների։  «Իսրայելացիներն ու ամերիկացիները մեզ հետ չեն խորհրդակցել և չեն բացատրել իրենց նպատակները։ Մենք օգնություն չենք ցուցաբերի հարձակողական գործո
Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա
Տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները պետք է անհապաղ փակվեն։ Հակառակ դեպքում, այդ բազաները կդառնան հարձակման թիրախ
Մենք չենք հրաժարվի նաhատակների արյшն համար վրեժխնդրությունից. հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը. Իրանի նոր գերագույն առաջնորդ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանում գտնվող «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։  «Վերջին օրերին Թեհրանում իրականացված հարվածների շարքի շրջանակներում իսրայելական ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել իրանական միջուկային ծրագրի հավելյալ օբյեկտին»,- ասված է հայտարարության մեջ:  Զինվորականները պնդում են, որ Իրանն օգտագործել է այս համալիրը միջուկային զենքի մշակման համար վճռորոշ նշանակություն ունեցող հնարավորութ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանում միջուկային կենտրոնին հարվածելու մասին
2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə (https://vm.tiktok.com/ZS9dtHDAg2SVA-FNuz1/) օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:  «Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։
Ադրբեջանի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պшտերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացում
Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը․ մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,  Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։  Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։  Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջան
ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:  «Ճշմարիտ խոստում – 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», –  նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տ
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին
Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time