9

«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը Անկարայում՝ Ադրբեջանի մեջլիսի ախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք՝ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև արտատարածաշրջանային այլ պետությունների համար։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Անկարան «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կարևոր տարանցիկ կետ կդառնա համաշխարհային առևտրի համար։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ նախագծի շրջանակներում»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյայի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել էր՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակաիրանական պատժամիջոցները՝ չեղարկվեն
դետք
Առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի․ Բլինքեն
detq
Սիրիայում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսումը կարևոր տեղ է գրավում Թեհրանի օրակարգում․ Իրանի ԱԳՆ
9
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ
դետք
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իրանում թեստավորում են «Qaher» անտեսանելի կործանիչի նոր տարբերակը
detq
​​​​​​​Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց
detq
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
detq
Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ
detq
Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ․ Հաքան Ֆիդան
detq
Սիրիայում կարող է «կառավարման թուրքական մոդելը» ներդրվել․ թուրքական ԶԼՄ