դեք

Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն առանց տարածքների վերադարձի․ ԶԼՄ

Ուկրաինայում ռազմական գործողությունների «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «Sky News»-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

«Եթե ցանկանում ենք դադարեցնել պատերազմի թեժ փուլը, պետք է ՆԱՏՕ-ի «հովանոցի» ներքո ծածկենք Ուկրաինայի այն տարածքը, որը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- ասել է նա։ 

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ դա պետք է արագ արվի, և Ուկրաինան կկարողանա դիվանագիտական ​​ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները։ 

Զելենսկին նշել է, որ եթե ​​այս ծրագիրը կյանքի կոչվի, Ուկրաինան և նրա վերահսկողության տակ գտնվող շրջանները կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, իսկ կորցրած տարածքների վրա կտարածվի դաշինքին միանալու հրավեր։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին «Reuters»-ը հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում գրաված տարածքների ավելի քան 40%-ը։

«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին «ՆԱՏՕ-ի հովանոցի» մասին իր հայտարարությամբ տվել է մինչ օրս ամենաակնհայտ ազդանշանը, որ պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին առանց տարածքների վերադարձի։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Ջավադ Զարիֆ
detq
Թեհրանը պնդում է՝ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ
դեդ
Ռուսաստանը չի բացառում Սիրիայում կարգավորման հարցով Թուրքիայի և Իրանի հետ եռակողմ հանդիպման անցկացումը
detq
Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին. Արաղչի
detq
Էրդողանը հավատացնում է՝ Սիրիայում իրադարձություններն իրեն «հանկարծակիի են բերել»
detq
Ռուսաստանի և Իրանի նախագահները համատեղ աջակցություն են հայտնել Բաշար Ասադին
eet
Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
ֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ
Թուրքիայում ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել
դեք
Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն առանց տարածքների վերադարձի․ ԶԼՄ
դեռք
Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամակցության գործընթացը, այլ այն հանել է օրակարգից. Կոբախիձե
դ
Սիրիական բանակը հայտնել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին
դ
Հալեպի մեծ մասը գրավված է, հայերի շրջանում զոհեր չկան․ Զարմիկ Պողիկյան
d
Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները․ Վարուժան Գեղամյան
detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ