Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքում. Բայրամով
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վալետայում (Մալթա) ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, թե իբր «ապօրինի ռազմական ներկայության վերացումից և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, փաստորեն, խաղաղություն հաստատվեց, ինչը նոր հնարավորություններ բացեց միջպետական հարաբերությունների կարգավորման համար»։
Նա հաղորդել է, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի վերջին նիստից (2023 թվականի դեկտեմբեր) Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկխոսության շրջանակում ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանագծումն ու սահմանազատումը:
«Սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ վերջերս ուժի մեջ մտած դրույթը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը։ Բացի դրանից՝ զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի մշակման գործում»,- ասել է Բայրամովը։
Ավելացնել նոր մեկնաբանություն