Բ

Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքում. Բայրամով

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝  Վալետայում (Մալթա) ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, թե իբր «ապօրինի ռազմական ներկայության վերացումից և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, փաստորեն, խաղաղություն հաստատվեց, ինչը նոր հնարավորություններ բացեց միջպետական ​​հարաբերությունների կարգավորման համար»։

Նա հաղորդել է, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի վերջին նիստից (2023 թվականի դեկտեմբեր) Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկխոսության շրջանակում ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանագծումն ու սահմանազատումը:

«Սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ վերջերս ուժի մեջ մտած դրույթը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը։ Բացի դրանից՝ զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի մշակման գործում»,- ասել է Բայրամովը։


 

Add new comment