Submitted by H.Aslanyan on
շարժում

Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը. ՀԱՍԵ Արցախի թեմ

37 տարի առաջ՝ փետրվարին, սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը։ Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը։ Հիրավի, հերոսական էր Խորհրդային պետության ամբողջատիրական համակարգում, այն պետության, որը, անտեսելով արցախահայության կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետության կազմում, իր ձայնը բարձրացնել և ազգովին զինվորագրվել՝ հանուն բաղձալի ազատության, արդարության և Մայր Հայրենիքին վերամիավորվելու երազանքի իրականացման։ Արդյունքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականության ստեղծումը և մաքառումների գնով դրա պահպանումն ու զորացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՍԵ Արցախի թեմ-ը:

«Արցախյան շարժումը, բացի ազգային համախմբման ճանապարհով անկախության ու համազգային խնդիրների իրականացման գործում ունեցած անգնահատելի նշանակության, նաև իր կարևոր տեղն ունի հայի հոգևոր արժեքների հարթությունում։ «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սաղմ. 36։ 39), փոխանցում է սաղմոսերգուն։ Շարժումը, որի հաջողությանը շատ քչերն էին աշխարհում հավատում, և որը պատանի Դավիթի և հսկա Գողիաթի պայքար էր հիշեցնում, հայության՝ Աստծո հանդեպ խորը հավատքի և այդ հավատքից բխած արդարության ծարավի արտահայտումն է։ Հենց այս իրադարձությունները խթան հանդիսացան, որ 1989 թվականին Վազգեն Ա հայոց երջանկահիշատակ հայրապետի սրբատառ կոնդակով վերաբացվի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Սիրելինե՛ր, մենք այսօր ճաշակում ենք հոգևորի ու ազգայինի անկումի, պարտության, Արցախի տարածքային կորստի ու հայության բռնագաղթի դառնությունը։ Միևնույն ժամանակ, մեզանից շատերը ականատեսն են եղել հոգևոր ու ազգային վերազարթոնքի այդ օրերին, շատերս ունեցել ենք վեհության զգացումի պահեր, տեսել ենք հայի ոգու վերելքը։ Հավաքական զոհողության պատրաստակամությունը և այդ զոհողության պտուղներին հավատալն է, որ 1988-ին հիմք հանդիսացավ Արցախի անկախության ձեռքբերման համար։ Դա նշանակում է, որ մեր հավաքական խնդիրների լուծումը պետք է մեր ներսում փնտրենք։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ ունակ է քաջագործության հղացքի, և այսօրեական դժվարությունները չպետք է կոտրեն մեր մեջ ամենակարևորը՝ հավատն Աստծո արդարության զորության ու մեր ուժերի հանդեպ։ Եղեք վստահ, որ Տիրոջ օգնությունը չի ուշանա, ինչպես չուշացավ սրանից տասնամյակներ առաջ, եթե մենք կրկին վերագտնենք մեր արժեհամակարգը, միավորենք ժողովրդի ջանքերը՝ մշակութայինից մինչև քաղաքական գործիչներ, եկեղեցականից մինչև զինվորական, մշակից մինչև մտավորական։ Հոգևոր արժեքների շուրջ միավորումն է եղել մեր ազգային իղձերի իրականացման ուղին, և է այսօր, և լինելու է վաղը։

Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերդարձի հավատով ու սպասումով։ Վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր։ Եվ չպետք է մոռանալ, որ թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մեր գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել մեզ ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ, որպեսզի մենք՝ որպես սերունդ, արժանի լինենք կրկին փարվելու Արցախին, մեր հարազատ հողին ու ջրին, մեր սրբություններին ու հայրերի ավանդյալ արժեքներին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել