Submitted by H.Aslanyan on
Վաղո

Զորահանդեսին ցուցադրված տեխնիկան ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց էր, որն անհամադրելի էր մեր կորցրածի հետ՝ թե՛ քանակով, թե՛ հզորությամբ. Վաղինակ Վարդանով

«Այս տարվա մարտին նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր կուսակցության առաջնորդը հրապարակայնորեն մի հայտարարություն է արել, որ եթե դուք չստանաք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչպես տեսնում ենք, դուք չունեք այդ մեծամասնությունը, այսինքն՝ պատրաստվում ենք պատերազմի, ճիշտ ե՞մ հասկանում»,- այս մասին նորընտիր ԱԺ նիստում ունեցած ելույթի ժամանակ ասաց Վաղինակ Վարդանովը:

«Երբ ասում եք՝ գայլը գալիս է, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ գայլին դիմակայելու  համար: Այդ միջոցները ես ակնկալում էի տեսնել ձեր կողմից մեծ շուքով անոնսված զորահանդեսի ժամանակ, բայց ինչ տեսա այդ զորահանդեսին. իհարկե, տեխնիկան նորագույն էր, բայց ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց, որը ընդհանրապես անհամադրելի է եղել մինչև այդ մեր կորցրած զինանոցին թե՛ քանակով, թե՛ հզորությամբ: Հարգելի՛ գործընկերներ, եթե դուք ինքներդ եք ազդարարել այդ վտանգի մասին, ինձ մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել դրան»,- նշել է նա՝ հավելելով, որ դա կյանքի ու մահվան հարց է:

Վաղինակ Վարդանովը խոսել է վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ հանած և լայնորեն քննարկվող՝ 25-օրյա վարժական հավաքների մասնակցի ներկայացրած փաստերի մասին:

Խոսելով առաջնագծի դիրքերի մասին՝ նա նշել է, որ այնտեղ չի եղել ոչ թաքստոց, ոչ տարրական աղվեսափոս, ոչ ծածկված խրամուղիներ, ոչ փակ կրակակետեր, հավաքների մասնակիցները երազում էին, որ գոնե հասարակության կողմից կառուցված «Գմբեթ-2»-ում գտնվեին:

«Հիմա լսենք զինատեսակների ցանկը, որին հանդիպել են այդ դիրքերում. «Նռնակակետի նռնակներ կար, բայց էդ նռնակակետը ինչով պիտի կրակեին, չկար, AK 74-ի փամփուշտներ կար, AK 74-ը չկար, գնդացրորդը, մարդը կար, բայց գնդացիրը չկար: ԱԹՍ մարտական հաշվարկ է ավելացվել, բայց ձեր կողմից գնված 30 հազար ԱԹՍ-ներից գեթ մեկը այդ դիրքում չի եղել»,- նշել է նա։

Ամբողջական ելույթը` այստեղ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Զորահանդեսին ցուցադրված տեխնիկան ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց էր, որն անհամադրելի էր մեր կորցրածի հետ՝ թե՛ քանակով, թե՛ հզորությամբ. Վաղինակ Վարդանով
Ակնա
Թուրք լրագրողները մեկնել են օկուպացված Ակնա
Անի
Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Նուբար
Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար
Ասրյան
Ասրյանը քննարկել է բանակում կարգապահության և զինվորական հարաբերությունների խնդիրները
Տիգրան
Կա՛մ հովանավորվում են, կա՛մ չեն կանխվում․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին
Վարդան
Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի. Վարդան Ոսկանյան
ԳՇ
Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում խնդիրների մասին էր բարձրաձայնել․ ԳՇ պետն անակնկալ այց է կատարել
ԱՄՆ
ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Զաքարյան
Պապիկյան
Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»
Ջեյհուն
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով
Փեզեշքիան
Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան
Հաջիև
Մենք ուղերձներ փոխանցեցինք իսրայելական կողմին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը անարդար է. Հաջիև
Վբ
Ուկրաինական դրոնները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին
Մոսկվա
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել. Վորոբյով
Հաջիև
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հոդվածը պետք է հանվի ՀՀ Սահմանադրությունից
Հազպկ
ՀԱՊԿ անդամները նոյեմբերին կքննարկեն ՀՀ-ին քվեարկելու իրավունքից զրկելու հարցը
Տիգրան
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
Հետք
Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. Հետք
Հետք
TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի․ Հետք
Զելենսկի
Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
Բաղայի
Թեհրանը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ սկսելու մասին տեղեկությունները
Ական
Ադրբեջանի գյուղերից մեկում ական է պայթել․ կա երկու վիրավոր
Վբ
Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա
Գազա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին
Թրամփ
ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ երկուշաբթի․ Թրամփ
Հարձակում
Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու վրա հարձակում է գործվել. մանրամասներ
Շուշի
Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի օկուպացված Շուշի և Ստեփանակերտ
Իսրայել
Իսրայելը պատրաստ է դուրս բերել զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» զինաթափումից հետո
Բազա
Թուրքական F-16-ները սկսել են ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունը Էստոնիայում