Զորահանդեսին ցուցադրված տեխնիկան ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց էր, որն անհամադրելի էր մեր կորցրածի հետ՝ թե՛ քանակով, թե՛ հզորությամբ. Վաղինակ Վարդանով
«Այս տարվա մարտին նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր կուսակցության առաջնորդը հրապարակայնորեն մի հայտարարություն է արել, որ եթե դուք չստանաք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչպես տեսնում ենք, դուք չունեք այդ մեծամասնությունը, այսինքն՝ պատրաստվում ենք պատերազմի, ճիշտ ե՞մ հասկանում»,- այս մասին նորընտիր ԱԺ նիստում ունեցած ելույթի ժամանակ ասաց Վաղինակ Վարդանովը:
«Երբ ասում եք՝ գայլը գալիս է, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ գայլին դիմակայելու համար: Այդ միջոցները ես ակնկալում էի տեսնել ձեր կողմից մեծ շուքով անոնսված զորահանդեսի ժամանակ, բայց ինչ տեսա այդ զորահանդեսին. իհարկե, տեխնիկան նորագույն էր, բայց ընդամենը գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց, որը ընդհանրապես անհամադրելի է եղել մինչև այդ մեր կորցրած զինանոցին թե՛ քանակով, թե՛ հզորությամբ: Հարգելի՛ գործընկերներ, եթե դուք ինքներդ եք ազդարարել այդ վտանգի մասին, ինձ մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել դրան»,- նշել է նա՝ հավելելով, որ դա կյանքի ու մահվան հարց է:
Վաղինակ Վարդանովը խոսել է վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ հանած և լայնորեն քննարկվող՝ 25-օրյա վարժական հավաքների մասնակցի ներկայացրած փաստերի մասին:
Խոսելով առաջնագծի դիրքերի մասին՝ նա նշել է, որ այնտեղ չի եղել ոչ թաքստոց, ոչ տարրական աղվեսափոս, ոչ ծածկված խրամուղիներ, ոչ փակ կրակակետեր, հավաքների մասնակիցները երազում էին, որ գոնե հասարակության կողմից կառուցված «Գմբեթ-2»-ում գտնվեին:
«Հիմա լսենք զինատեսակների ցանկը, որին հանդիպել են այդ դիրքերում. «Նռնակակետի նռնակներ կար, բայց էդ նռնակակետը ինչով պիտի կրակեին, չկար, AK 74-ի փամփուշտներ կար, AK 74-ը չկար, գնդացրորդը, մարդը կար, բայց գնդացիրը չկար: ԱԹՍ մարտական հաշվարկ է ավելացվել, բայց ձեր կողմից գնված 30 հազար ԱԹՍ-ներից գեթ մեկը այդ դիրքում չի եղել»,- նշել է նա։
Ամբողջական ելույթը` այստեղ։
Add new comment