![ինքն](/sites/default/files/styles/wide/public/2025-02/images_1.jpg?itok=gIIQ0cHg)
Ֆիլիպինների հարավում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ֆիլիպինների հարավում հետախուզական առաքելություն կատարելիս վթարի է ենթարկվել ԱՄՆ պաշտպանության նախարարության պայմանագրային ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր չորս մարդիկ, այդ թվում՝ մեկ ամերիկացի զինվորական, զոհվել են, հայտնել է ԱՄՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:
Ինչպես նշում է straitstimes.com-ը, Beechcraft Super King Air B300-ը, որը պատկանում է Metrea պաշտպանական ընկերությանը, իրականացնում էր հետախուզական և հսկողության առաքելություն՝ ԱՄՆ-Ֆիլիպինների համագործակցության շրջանակում: Այն կործանվել է Մինդանաո կղզու Ամպատուան համայնքի մոտ։
Վթարի հետևանքով զոհվել է մեկ զինվորական և պաշտպանության վարչության երեք աշխատակից, նրանց անունները դեռևս չեն հաղորդվում։
Add new comment