ԶՈՒ ԳՇ պետը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած գիտագործնական կոնֆերանսին
Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նմանօրինակ քննարկումների անցկացումը:
Add new comment