վանք

Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը Արցախում

Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնչացնել ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր. հերական թիրախը դարձավ Հադրութի  Մարիամաձոր գյուղը:

Այս մասին հայտնել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը:

«Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Այդ քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: Այդ մասին հայտնի դարձավ https://t.me/ararathau տելեգրամյան ալիքի կողմից 2025 թ. փետրվարի 4-ին հրապարակած լուսանկարից:

Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն ։ Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»,- գրել է նա:

Add new comment