Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը մեկնաբանել է Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը
Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հերթական ռազմական սադրանքը։
Օմբուդսմենի գրասենյակի տարածած տեղեկության մեջ նշվում է, որ մարտի 5-ի առավոտյան հայկական կողմը փորձել է գրունտային ճանապարհով զենք և զինամթերք, այդ թվում՝ ականներ, ինչպես նաև անձնակազմ տեղափոխել «Ադրբեջանի տարածք», որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի նման սադրիչ գործողությունները, որոնք հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներին և հանգեցնում մարդու այնպիսի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ինչպիսիք են կյանքի իրավունքը, առողջության պաշտպանությունը, ինչպես նաև հակամարտության նոր օջախների առաջացումը։ Տարածաշրջանում առկա հակամարտությունների, տևական խաղաղության ապահովմանն ուղղված բանակցությունների դադարեցման համատեքստում մենք պահանջում ենք հարգել համաշխարհային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասված է Մարդու իրավունքների հանձնակատարի հաղորդագրության մեջ։
Add new comment