
Ադրբեջանի ԱԳՆ անդրադարձը Փաշինյանի հոդվածին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է օրերս Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին։
Փաշինյանի հոդվածում արտացոլված հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, «անհիմն են և ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն, համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Փաշինյանն իր հոդվածում գրել էր, որ «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում. ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»:
Add new comment