Submitted by detq-editor on
. Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է ԱՄՆ բարձրաստիճան սպայի չհայտարարված այցը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ռազմակայան

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է ԱՄՆ բարձրաստիճան սպայի չհայտարարված այցը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ռազմակայան

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի չհայտարարված այցը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազա, որը ներկայումս չի վերահսկվում Սիրիայի կենտրոնական իշխանությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ Դամասկոսը այցն անվանել է անօրինական՝ այն համարելով Սիրիայի ինքնիշխանությանն ուղղված կոպիտ խախտում։

 

«ԱՄՆ գլխավոր շտաբի պետն անօրինական այց է կատարել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան անօրինական ռազմաբազա և հայտարարել, որ այս այցի պատճառը «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պատերազմի արդյունավետության գնահատումն էր, սակայն միջազգային հանրությունը շատ լավ գիտի, որ ԻՊ-ն ամերիկյան հետախուզության անօրինական սերունդն է»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Պաշտոնական Դամասկոսն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ «Իսլամական պետության» հանցավոր գործողություններն ուղղված են եղել Սիրիայի անմեղ քաղաքացիների դեմ, քանի որ վերջին մի քանի օրվա ընթացքում նրանցից ավելի քան 60-ը նահատակվել են։ Բացի դրանից՝ նշվել է, որ ահաբեկչական և անջատողական աշխարհազորայիններին Վաշինգտոնի աջակցությունն ամերիկյան հայտարարված դիրքորոշում է, որն ուղղված է երկարացնելու Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմը։

 

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անհապաղ դադարեցնել միջազգային իրավունքի համակարգված և շարունակական խախտումները, ինչպես նաև անջատողական զինված աշխարհազորայիններին ցուցաբերվող աջակցությունը։ «Սիրիան խստորեն դատապարտում է ԱՄՆ ռազմական պաշտոնյայի կողմից ինքնիշխանության և տարածքային ամբողջականության այս աղաղակող խախտումը»,- նշվում է հայտարարությունում։

Add new comment