Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի պատասխանը Արցախի նախագահի՝ ներողություն խնդրելու պահանջին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի տեղահանված ժողովրդից ներողություն խնդրելու պահանջին:

Թող նախ Շահրամանյանը պատմի՝ ինքը ոնց է ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել դուրս գալ: Ոնց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել: Եվ հետո, եթե ինքն ինձ հարց ունի ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, և ես կքննարկեմ և միգուցե կարող է և պատասխանեմ, լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:

«Ես Արցախի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ասել եմ կոնկրետ մարդկանց մասին»,- ասել է նա:

Add new comment