Տաթևիկ  Հայրապետյան

15 հայրենակիցների գործով «դատավարությունն» ուղղված էր հենց Հայաստանի դեմ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Եթե ուշադրություն դարձնենք, մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» ժամանակ փաստացի ամբողջ ընթերցումն ուղղված էր հենց Հայաստանի դեմ, որ Հայաստանը պետք է միլիարդների հասնող փոխհատուցումներ վճարի։ 

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանին մեղադրում են «ֆաշիստական, ագրեսոր» լինելու մեջ։ Հայաստանի լավագույն կռվանը հենց միջազգային ատյաններում իրավական գործընթացներն են։ Եթե Ադրբեջանն ունի այդպիսի մեղադրանքներ, փաստեր Հայաստանի դեմ, ապա ինչո՞ւ պետք է ցանկանա հրաժարվել միջազգային իրավական ատյաններից և այդ ամենին միջազգային հնչեղություն տալուց։

 Փաստացի Ադրբեջանը փակ համակարգում, առանց որևէ միջազգային ներկայացվածության, ամբողջովին փակ նիստերով, նորմալ թարգմանիչներ անգամ չտրամադրելով, շինծու գործընթացներ է իրականացնում, մեղադրական եզրակացություններ է կարդում, և այլն։ 

Իրականության մեջ Ադրբեջանը որևէ փաստարկ էլ չունի, հենց դրան էլ հայկական կողմը պետք է հղում անի։ Եթե հայկական կողմն այս ամենից հրաժարվում է, նշանակում է, որ թույլ է տալիս, որպեսզի Ադրբեջանն ամբողջը մեկնաբանի այնպես, ինչպես իր համար ցանկալի է»։ 

Add new comment