Submitted by H.Aslanyan on
ԱԹՍ

Թուրքիան և Ինդոնեզիան կհիմնեն անօդաչու թռչող սարքերի համատեղ գործարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իդոնեզիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ։ Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է տարբեր ոլորտներին առնչվող 12 փոխըմբռնման հուշագիր։

Ըստ այդմ՝ թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերության և իդոնեզական «Republikorp» ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է համաձայանգիր։ 

Նախատեսվում է, որ այդ համաձայնագրով ընկերություններն Ինդոնեզիայում կհիմնեն անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության գործարան։ 

Նշվում է, որ թուրքական արտադրության «TB3» և «Akıncı» անօդաչու թռչող սարքերը նաև կարտահանվեն Ինդոնեզիա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Add new comment