ռումբ

Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից

Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերացրեց իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի կողմից սահմանված զենքի արտահանման արգելքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

MK-84-ը 2000 ֆունտ կշռով չկառավարվող ռումբ է, որը կարող է ծակել բետոնի և մետաղի հաստ շերտը՝ մեծ շառավղով ավերածության հանգեցնելով:

«Այսօր երեկոյան Իսրայել ժամանած զինամթերքի խմբաքանակը, որը հրապարակվել է Թրամփի վարչակազմի կողմից, նշանակալի ներդրում է Իսրայելի ռազմաօդային ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի համար և Իսրայելի ու Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքի ևս մեկ ապացույց է»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

 

Add new comment