Քոչարյան

Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով. Քոչարյան

Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին փուլը 2018-2020 թթ.-ին, մյուսը 2020 թ.-ից հետո՝ մինչև 23 թ.-ի սեպտեմբեր»,- նշեց նա:

«Հիշեցման կարգով՝ ինչ է արել 2018 թ.-ին վարչապետը. արհամարհել է 2019 թ.-ի ընդունելի առաջարկ և ըստ էության ասաց, որ ինքը սկսում է զրոյական կետից, սա նշանակում է, որ միջնորդներին ասում է, որ դուք ով եք, ես եկել եմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ, և ըստ էության բակակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց՝ Արցախը Հայաստան  է և վերջ, որը կոչ էր պատերազմի:

Սա բերեց պատերազմ, պարտվելուց հետո կինոյի ոչմիթիզական ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր: 

Առաջին սխալը մեծամտությունը, հաշվարկներ չանելու կարողությունը և արկածախնդրությունն է: Երկրորդ կոպիտ սխալը եղել է Պրագայում, որով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- նշեց նա:

Add new comment