Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Ամերիկյան բանակը Սիրիայում վերացրել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հանգստյան օրերին Սիրիայում սպանել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին նա երկուշաբթի օրը գրել է Truth Social-ում։

«Այս շաբաթավերջին ամերիկյան զորքերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդային»: Ահաբեկիչների առաջնորդը կապի մեջ է «Ալ-Քաիդայի» հետ ողջ տարածաշրջանում»,- գրել է նա:

Թրամփը նաև շնորհավորել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլային և ռազմական օդաչուներին հաջող գործողության կապակցությամբ։

 

Add new comment