ռազմաբազա

Սիրիայում ռուսական ռազմաբազան հարձակման է ենթարկվել

Փետրվարի 18-ի գիշերը Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ավիաբազան, որտեղ տեղակայված է ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն խումբը, անօդաչու սարքերով հարձակման է ենթարկվել։

«Z-military»-ի թղթակից Օլեգ Բլոխինը հայտնել է, որ բազայում մարտական ​​տագնապը հայտարարվել է տեղական ժամանակով 2:30-ին։

«Դա համարվել է որպես «ցամաքային թշնամու հարձակում»: «Պանցիրը» գրեթե անմիջապես աշխատեց։ Կրակոցներ ու պայթյուններ են լսվել»,- գրում է Բլոխինը։ 

Մեկ ժամ անց կրակոցները դադարել են։

Հարձակման մասին հայտնել են նաև VChK-OGPU-ն և Astra-ն: ՌԴ ՊՆ-ից դեռ պաշտոնական հաստատում չկա։

 

Add new comment