զենք

Թուրքերը Նախիջևանում զենք են արտադրելու

Թուրքական ռազմարդյունաբերական ASSAN Group ընկերությունը ներկայացրել է իր 155 մմ տրամաչափի հրետանային արկերը, 122 մմ տրամաչափի զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռները և ՆԱՏՕ-ի ու ռուսական ստանդարտների ավիացիոն ռումբերը (FAB/OFAB):

Ընկերությունը տարեկան պատրաստվում է արտադրել 360.000 հատ 155 մմ տրամաչափի արկ: Բացի 20 կմ և 40 կմ հեռահարության արկերից՝ նախատեսվում է նաև հաջորդ սերնդի 56 կմ և 72 կմ հեռահարության զինամթերքի արտադրություն։ ASSAN Group-ի նպատակն է նաև 122 մմ կարճ և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը հասցնել տարեկան 100.000-ի:

Թուրքական ընկերության գործարանն ունենալու է տարեկան 850 տոննա տրոտիլ և 500 տոննա պայթուցիկ այլ նյութերի արտադրության հնարավորություն, ինչը թույլ կտա տարեկան արտադրել 10.000 Mk-82 ռումբ:

Նորարարական ինժեներական լուծումների և արտադրական գծերի մշակման ոլորտում իր փորձը ASSAN Group-ը նախատեսում է կիրառել Նախիջևանում: Իր համար ռազմավարական այս կետում ընկերությունը հիմնելու է զինամթերքի արտադրության գործարան և վաճառելու ստացված զինամթերքը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի շուկաներում։

Աղբյուր՝ Oragir.news

 

 

Add new comment