
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները
Յոհանեսբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային որոշ թեմաների շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Add new comment