
ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը. Լավրով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են, որ ժամանակն է` Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունն աշխարհում և հարաբերություններ կառուցի հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ժամանակն է, որ Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը և փոխադարձ հարգանքի հիման վրա սկսի հարաբերություններ կառուցել աշխարհի մեծամասնության երկրների հետ: Այս մասին ևս խոսել ենք Էր Ռիադում մեր ամերիկացի գործընկերների հետ և համաձայնել գլխավորի շուրջ. միջազգային հարաբերությունները պետք է կառուցվեն այն հիմքի վրա, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքը:
Լավրովը նշել է նաև, որ ահաբեկչական խմբավորումներն ամբողջ աշխարհում սնվում են Ուկրաինայից արտահոսող արևմտյան զենքի մատակարարումներով։ Նա կոչ է արել «G20»-ի գործընկերներին Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում նացիզմի, նեոնացիզմի և ռասիզմի հերոսացման դեմ պայքարում հանդես գալ «միասնական ճակատով»։
Add new comment