Submitted by H.Aslanyan on
Ալեն

Ալեն Սիմոնյանն Իտալիայի Սենատում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման օրակարգը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan