Ֆիդան

Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ-ի և Չինաստանի արտգործնախարարների հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում  անցկացվող Մեծ քսանյակի երկրների (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիմանը։

Հանդիպման շրջանակներում Ֆիդանը հանդիպել է Ռուաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտգործնախարար Վան Ին-ի հետ։

Լավրովի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացներին և այդ համատեքստում քննարկել վերջին բանակցությունները։ Վան Ին-ի հետ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարցեր, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել ռուս-ուկրաինական պատերազմին, Սիրիայում իրավիճակին, Գազայում վերջին զարգացումներին և տարածաշրջանային հարցերի։

Արտգործնախարարները նաև անդրադարձել են վերջին շրջանում միջազգային զարգացումների համատեքստում գլոբալ անվտանգային հարցերի և գնահատել միջազգային կայունությանը սպառնացող վտանգները։

Add new comment