
«Փաշինյանը գլխիվայր շուռ է տվել գիտական տերմինները». ազգագրագետը վարչապետի գաղափարախոսության մեջ Կոմկուսին բնորոշ տարրեր է տեսնում
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Իրական Հայաստանի» գաղափախոսությանն ու նախագծին:
Ազգագրագետը խնդրահարույց է համարում «հայրենիքը պետությունն է» Նիկոլ Փաշինյանի լոզունգը, որովհետև հայրենիքը միայն իրավական տերմին չէ: Խառատյանի խոսքով՝ հայրենիքը ծագումնաբանական, պատմական, մշակութային ամբողջություն է, և հայերի հայրենիքի ընկալումը ներառում է նաև Արևմտյան Հայաստանը, Արցախը, ընդհուպ՝ Կիլիկիան:
Գիտնականը նաև չի հասկանում ազգ և ժողովուրդ տերմինների կամայական ձևակերպումները՝ նշելով, որ դրանց շուրջ արդեն իսկ 200 տարի աշխարհում կոնսենսուս կա, և որ դրանք Փաշինյանը գլխիվայր շուռ է տվել՝ նշելով, թե ազգը էթնիկ հավաքականությունն է, իսկ ժողովուրդը՝ Հայաստանի քաղաքացիները: Ազգագրագետը հարցնում է՝ այդ դեպքում, Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանում ապրող ոչ հայ քաղաքացին ո՞վ է:
Հրանուշ Խառատյանն ասում է՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ազգը որևէ երկրի քաղաքացիների ամբողջությունն է՝ անկախ նրանց էթնիկական ծագումից:
«Էդ դեպքում մենք միջազգային հանրության հետ խոսելիս պետք է ամեն անգամ ճշտենք, թե մենք ազգ ասելիս ինչ ենք հասկանում, որովհետև ամբողջ միջազգային և՛ քաղաքական, և՛ մշակութային լեզուն կառուցված է ճիշտ հակառակ տրամաբանության վրա», - ընդգծեց ազգագրագետը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Add new comment