Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Զելենսկին բռնապետ չէ, նա լեգիտիմ նախագահ է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ՝ առանց ընտրությունների»։ Ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Զելենսկին լեգիտիմ նախագահ է։

«Ուկրաինայի նախագահն ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում, ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, ով վաղուց սպանել է իր հակառակորդներին և շահարկել ընտրությունները»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև անրադարձել է Ուկրաինայում ընտրություններ կազմակերպելու հարցին:

«Զելենսկին կարո՞ղ է ընտրություններ կազմակերպել մի երկրում, որտեղից միլիոնավոր ուկրաինացիներ հեռացել են, միլիոնավորներ զորակչվել են ճակատ, և որտեղ տարածքի մի ամբողջ հատված բռնագրավվել է Ռուսաստանի կողմից»,- ասել է նա:

Add new comment