Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գանայի Հանրապետության արտաքին գործերի և տարածաշրջանային ինտեգրման նախարար Շիրլի Էյորկոր Բոտչուեյի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական վերջին ագրեսիայից՝ կրկին մեղադրանք հնչեցնելով հայկական կողմի հասցեին։
«Հայկական կողմի շարունակվող ռազմական սադրանքները, այդ թվում՝ մարտի 5-ի միջադեպը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս երկիրը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Ադրբեջանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների կառուցմամբ»,- ասել է Բայրամովը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովը Գանայի իր գործընկերոջը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս ոչ մշտական անդամներից մեկն է, տեղեկացրել է հետհակամարտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև անվտանգության ներկա իրավիճակի մասին։
Add new comment